ԻՐԱՎԻՃԱԿԻ ՊԱՏՃԱՌՈՎ

11:37 - 10 Մար, 2026

Հայաստանի սպորտային մարմնամարզության տղամարդկանց հավաքականը բաց  է թողել  աշխարհի գավաթի խաղարկության երրորդ փուլի մրցաշարը: Այն մեկնարկել է   Թուրքիայի Անթալիա քաղաքում։

Ստեղծված իրավիճակի պատճառով  մեր թիմը, որը ուսումնամարզական հավաք է անցկացնում  Քաթարում, հասկանալի պատճառով  չի կարողացել մեկնել մրցավայր:  

Հիշեցնենք, որ  Հայաստանի հավաքականը չի մասնակցել  նաև Բաքվում կայացած գավաթի խաղարկության  երկրորդ փուլի մրցաշարին:  

 

Այլ նորություններ