ԳԵՂԱՍԱՀՔԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՍՏՈՒԳԱՏԵՍԸ

11:57 - 20 Մար, 2026

Մարտի 24-29-ը Չեխիայի մայրաքաղաք Պրահայում տեղի կունենա գեղասահքի աշխարհի առաջնությունը: Հայաստանն այդ ստուգատեսում կներկայանա  երեք մարզիկով:

Տղամարդկանց մենասահքում  հանդես կգա  Սեմյոն Դանիելյանցը, իսկ սպորտային զույգերի  պայքարին կմասնակցի Միլան Կորտինա-2026 օլիմպիական խաղերի մասնակից Կարինա Ակոպովա-  Նիկիտա Ռախմանին երկյակը:

Այս օրերին մեր գեղասահորդները Երևանում նախապատրաստական ուսումնամարզական հավաք են անցկացնում ՝ Սարգիս Թևանյանի եւ Արամ Վլասյանի ղեկավարությամբ։ Նրանք մրցավայր կմեկնեն մարտի 23 –ին:

Մեր զույգի  ելույթը նշանակված  է մարտի 25-ին, իսկ  հաջորդ օրը հանդես կգա մենասահորդը։

Այլ նորություններ