ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՅՑ

12:17 - 20 Մար, 2026

Եվրոպայի  օլիմպիական կոմիտեի (ԵՕԿ)  << Բրաշով  - 2027 >> համակարգող հանձնաժողովը  ավարտել է իր առաջին աշխատանքային այցը  Ռումինիայում:

Այդ երկրի ԱՕԿ –ի  գլխավոր քարտուղար, միջոցառման կազմկոմիտեի նախագահ Դամիր Ստայների ուղեկցությամբ հյուրերը  ծանոթացել են հաջորդ տարի փետրվարին կայանալիք Եվրոպայի ձմեռային  երիտասարդական օլիմպիական փառատոնի մարզահամալիրներին, մարզիկների գյուղին,  բացման ու  փակման արարողությունների վայրերին։

Աշխատանքային հանդիպումների ընթացքում կազմկոմիտեն ներկայացրել է  մինչ օրս արձանագրված առաջընթացը:  

Քննարկումների ժամանակ  անդրադարձ է եղել  ԱՕԿ-ներին առաջին տեղեկատվական փաթեթի տրամադրմանը, ինչպես նաև հյուրանոցային տարբերակներին ու ծառայություններին։

Որոշվել է, որ  առաջիկա սեպտեմբերի 23-24-ը կանցկացվի սեմինար՝ պատվիրակությունների ղեկավարների համար:

Այլ նորություններ