ԱՌԱՋԻՆ ՈՒԹՅԱԿՈՒՄ

10:17 - 26 Մար, 2026

Պրահայում  անցկացվում  է  գեղասահքի աշխարհի առաջնությունը։

Հայաստանի ներկայացուցիչներ Կարինա Ակոպովա -  Նիկիտա Ռախմանին սպորտային զույգը  կարճ ծրագրում  հանդես  եկավ Արա Գևորգյանի «Արցախ» երաժշտության ներքո:  

Ելույթի ընթացքում մարզասերը  համակ ուշադրությամբ հետևեց մեր զույգի կատարումներին: Գործողությունները, միմյանց հաջորդող դիտարժան կոմբինացիաները,  դրական արձագանք ստացան: Այս մասին փաստեց նաև մրցավարների շնորհած գնահատականը ՝ 67.12:  Հետաքրքիր է, որ նույն երաժշտության ուղեկցությամբ  մեր երկյակը հանդես եկավ նաև Իտալիայում շուրջ մեկ ամիս առաջ անցկացված ձմեռային  օլիմպիական խաղերում և ստացավ 66.27 միավոր:  

Անդրադառնալով  աշխարհի առաջնությանն ընդգծենք, որ  21 մրցակիցների պայքարում մեր դուետը  գրավեց պատվավոր ութերորդ տեղը:

Մարտի 28 –ին  Ակոպովա  -  Ռախմանին զույյգը հանդես կգա ազատ ծրագրով:

Հայ մարզասերը այսօր՝ մարտի 26-ին, կարող է հետևել  տղամարդկանց մենասահքի մասնակից, ՀՀ  պատվիրակ Սեմյոն Դանիլյանցի ելույթին:   

Այլ նորություններ