ՄԵԾ ԱՌԱՋԸՆԹԱՑ

11:37 - 30 Մար, 2026

«Դաքար - 2026» պատանեկան ամառային օլիմպիական չորրորդ խաղերը  աստիճանաբար մտնում են  իրականացման փուլ: ՄՕԿ –ի  համակարգող հանձնաժողովը գոհունակությամբ  ավարտել է  Սենեգալ կատարած ութերորդ այցը:

Դաքարի կենսունակ ափամերձ գծից մինչև Դիամնյադիոյի արագ զարգացող մարզադաշտերը և Սալիի ափամերձ կենտրոնը պատրաստվում են  ողջունել աշխարհին: Շուրջ 200 օրից մի փոքր ավելի, այդ վայրերը կկենդանանան երիտասարդ մարզիկների էներգիայով, մշակույթի ռիթմով և օլիմպիական սպորտի ոգով:

Համակարգող հանձնաժողովի անդամները նշել են  մեծ առաջընթացը՝  բոլոր ոլորտներում։ Միջազգային մարզական ֆեդերացիաների հետ սերտ համագործակցությամբ  պլանավորումը ակտիվացել է, մրցումների ժամանակացույցը հաստատվել է, և շուտով կմեկնարկի տոմսերի  վաճառքը։

Խաղերի անցկացման համար անհրաժեշտ աշխատուժը արագորեն ընդլայնվում է, կամավորական ծրագիրը հետաքրքրություն է առաջացրել զգալի մակարդակներում. 115 երկրներից ստացվել է ավելի քան 14,000 դիմում 6000 պաշտոնների համար, և հարցազրույցները ընթացքի մեջ են։

Մտորելով առաջընթացի և առաջիկա ճանապարհի մասին՝ Համակարգող հանձնաժողովի նախագահ Համֆրի Կայանժն ասել է. «Տպավորված ենք  կազկոմիտեի կատարած աշխատանքով, մարզավայրերի որակով և առաջիկա ամիսները առավել  կարևոր կլինեն: Համոզված ենք, որ  «Դաքար 2026» պատանեկան  խաղերը կլինեն կայուն հաջողության օրինակ»:  

Ստուգատեսի կրակը կվառվի Աթենքում,  սեպտեմբերի 10-ին, իսկ երկու օր անց՝  կլինի Դաքարում  և կշրջի Սենեգալի բոլոր 14 շրջաններով:  

Միևնույն ժամանակ, տոնակատարություններ կանցկացվեն ամբողջ մայրցամաքում՝ ՄՕԿ –ի «Օլիմպիական համերաշխություն» ծրագրի աջակցությամբ, որը կտարածի խաղերի ազդեցությունը և ոգին Սենեգալից այն կողմ։

Խաղերը կանցկացվեն հոկտեմբերի 31 –ից ՝ նոյեմբերի 3 –ը:

Միջոցառման  կարգախոսն է «Աֆրիկան ողջունում է, իսկ Դաքարը՝  տոնում »: 

Այլ նորություններ