ՏՈՄՍԵՐԻ ՎԱՃԱՌՔԸ ՍԿՍՎՈՒՄ Է

11:57 - 01 Ապր, 2026

Առաջիկա ապրիլի 9 –ին  կմեկնարկի  Լոս Անջելեսում 2028թ. անցկացվելիք ամառային  օլիմպիական խաղերի տոմսերի վաճառքը:

Ամենաէժան տոմսերի գինը  28 ԱՄՆ  դոլար է։ Տոմսերի մոտ 5%-ը կարժենա  ավելի քան հազար, 50%-ը՝ 200, իսկ ավելի քան 75%-ը՝ 400 դոլարից պակաս։

«Դա  զգալիորեն ցածր է  ԱՄՆ-ում անցկացվող  մարզական և այլ  միջոցառումների գներից»,- ասել է  ստուգատեսի կազմկոմիտեի ներկայացուցիչը:  

Կազմակերպիչները նաև  նախազգուշացրել են  տոմսերի չարտոնված վերավաճառքի հարթակների մասին ու երկրպագուներին  խորհուրդ են տվել գնումներն  իրականացնել միայն մարզահանդեսի  պաշտոնական կայքից։

 

Այլ նորություններ