
Օլիմպիական խաղերի մրցումների ընթացքին հետևելը լեցուն է հույզերով, խորհրդանիշներով, հիշողություններով . . .
Լոս Անջելեսում 2028թ. կայանալիք ամառային օլիմպիական խաղերին կմասնակցեն աշխարհի լավագույն մարզիկ – մարզուհիները: Նրանց տեսնելու ցանկությունը մեծ է մարզասերների համար:
Տոմսերի վաճառքից և բազմաճյուղ ծառայություններից կազմակերպիչները նպատակ ունեն ստանալ 2.5 միլիարդ դոլարի եկամուտ:
Նախնական վաճառքն արդեն ցույց է տվել, որ ամենաթանկ տոմսերը ձեռք են բերում նրանք, ովքեր մրցության գրավչությունն ու հմայքը վայելել են ցանկանում հենց մրցավայրում:
Խաղերի բացման արարողությունը ամենահիշարժան պահերից մեկն է: Այդ պարագայում մեկ տոմսի գինը կարող է գերազանցել 5000 դոլարը, իսկ գները սկսվում են 329 դոլարից։
Լոս Անջելեսի «Մեմորիալ Կոլիզեումում» կայանալիք տղամարդկանց 100 մետր արագավազքի եզրափակիչի տոմսը կարող է արժենալ մինչև 2,461, իսկ լողինը՝ 1,860 դոլար:
Շատ դեպքերում ամենաէժան տոմսերը անհետանում են մի քանի ժամում, ինչը ընդգծում է մեծ պահանջարկը՝ սահմանափակ առաջարկի դիմաց։
LA28-ի տվյալներով՝ տոմսերի 75%-ը կարժենա 400 դոլարից պակաս, և մոտ մեկ միլիոն տոմս հասանելի կլինի սկսած 28 դոլարից՝ հիմնականում նախնական միջոցառումների կամ պակաս հայտնի մարզաձևերի համար։