
Կատովիցեում ընթացող շախմատի Եվրոպայի անհատական առաջնության ավարտին մնացել է երկու տուր: Երեկ կայացել են 9-րդ մրցափուլի հանդիպումները:
Մրցաշարային աղյուսակը 7,5 - ական միավորով գլխավորում են Դավիդ Անտոն Գիխարոն և Նիջատ Աբասովը:
Հայաստանցի գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը վաստակել է յոթ միավոր և ընթանում է երրորդ տեղում:
Ռոբերտ Հովհաննիսյանը ունի 6.5, Էմին Օհանյանը, Շանթ Սարգսյանը, Արսեն Դավթյանը՝ վեցական, Վահե Սուքիասյանը, Տիգրան Համբարձումյանը, Գաբրիել Սարգսյանը, Մամիկոն Ղարիբյանը, Արթուր Դավթյանը, Մանուէլ Պետրոսյանը ՝ 5.5 –ական, Ռոբերտ Փիլիպոսյանը, Մարիամ Մկրտչյանը՝ 5 –ական, Հայկ Երիցյանը՝ 4.5, իսկ Րաֆֆի Ղազարյանը՝ 3.5 միավոր:
Այսօր մրցաշարում հանգստյան օր է հայտարարված, իսկ նախավերջին խաղափուլը կանցկացվի վաղը՝ ապրիլի 18-ին: