
Բրազիլիայի Ֆոզ Դե Իգուասու քաղաքում ընթանում է բռնցքամարտի աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլի մրցաշարը:
Հայաստանի հավաքականից ռինգ են ելել երեք մարզիկներ ՝ Արթուր Բազեյանը / 60 կգ /, Արարատ Հարությունյանը / 70 կգ / և Նարեկ Մանասյանը / 90 կգ /: Նրանք հաղթել են համապատսախանաբար Արգենտինայի, Թունիսի և Վենեսուելայի պատվիրակներին ու կշարունակեն պայքարը:
Այսօր երեկոյան կանանցից ռինգ կելնեն Անուշ Գրիգորյանը / 51 կգ /, Էլիդա Քոչարյանը / 65 կգ / և տղամարդկանցից ՝ Ժիրայր Սարգսյանը / 55 կգ / , Արթուր Սահակյանը / 65 կգ / և գերծանրքաշային Դավիթ Չալոյանը: