ԿՈՂՄՆԱԿԱԼ ՄՐՑԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ

11:07 - 22 Ապր, 2026

Սպորոտում գուշակություն անելը անշնորհակալ գործ է: Այնուամենայնիվ, գրեթե հավատացած ենք, որ Արմեն Բաբալարյանի գլխավորած հունահռոմեական ըմբշամարտի մեր հավաքականի հաշվին մեկի  փոխարեն կունենայինք արդեն երկու ոսկե պարգև:

Նման պատվի արժանի էր Կարեն Ասլանյանը / 63 կգ /: Ավաղ, ռուսաստանցի Սերգեյ Եմելինի հետ երկրորդ գոտեմարտը կողմնակալ  մրցավարները Կարենից  << գողացան հաղթանակը >>: Դրանից չընկճվեց վաստակավոր մարզիչ Սամվել Գևորգյանի անձնական սանը: Նա խոսուն հաղթանակներով շարունակեց մեդալի համար մղվող պայքարը  և իրենն արեց. արժանացավ բրոնզե պարգևի:

Վերջին մրցակիցը Լեհաստանի ներկայացուցիչ Մայիրբեկ Սալիմովն էր, որին երևանցին գետնեց 11 : 0 հաշվով և տոնեց  << նոկաուտով >> հաղթանակ:

Տիրանայի մրցագորգին այսօր  հրաժեշտ կտան հունահռոմեականները: Իսկ մինչ այդ հայ մարզասերը համակ ուշադրությամբ կհետևի երեկոյան մրցահերթում մեդալների համար մղվելիք գոտեմարտերի ընթացքին:

Մեր պատվիրակությունը եզրափակիչում  ունի մեկ ներկայացուցիչ: Նա  մինչև  23 տարեկանների Եվրոպայի չեմպիոն, 60 կգ քաշային  Սուրեն Աղաջանյանն է, ոըը  առաջին անգամ է հանդես գալիս Եվրոպայի  առաջնությունում: Մրցակիցն է  սերբ Գեորգի Տիբիլովը:

Մրցանակների  համար մեր թիմից  ասպարեզ կելնեն նաև  Գասպար Տերտերյանը, / 72 կգ /, Սլավիկ Գալստյանը (67 կգ) և  Հայկ Խլոյանը (97 կգ):

 

Այլ նորություններ