Ֆուտզալ. «Լեոն» անցել է հաջորդ փուլ

12:10 - 25 Օգո, 2017

Կիպրոսում ընթացող ՈՒԵՖԱ-ի ֆուտզալի գավաթի խաղարկության նախնական փուլի F խմբի երկրորդ տուրում Հայաստանի չեմպիոն «Լեոն» 7:0 հաշվով հաղթել է մոլդովական «Կլասիկին»:

Գոլերի հեղինակներ են դարձել Մարկո Ռադովանովիչը (4), Տիգրան Կիրակոսյանը, Գեղամ Մարտիրոսյան-Ֆրիզենը, Գոռ Սարգսյանը: Խմբի մյուս խաղում Կիպրոսի «Անորտոսիսը» 7:4 հաշվով հաղթել է Ուելսի «Ռեքսեմին»:

Առաջին տուրում «Լեոն» 5:1 հաշվով հաղթել էր «Անորտոսիսին»: Հայկական թիմը ժամանակից շուտ ապահովել է տեղը հաջորդ փուլում:

Օգոստոսի 26-ին «Լեոն» կհանդիպի «Ռեքսեմին»:

 

Աղբյուրը՝ ՈՒԵՖԱ

Այլ նորություններ