ՉՈՐՐՈՐԴ ՄԵԴԱԼԸ

10:07 - 23 Ապր, 2026

Բաթումիում   շարունակվում է Եվրոպայի ծանրամարտի առաջնությունը: Մրցումների հերթական օրը մեր մարզիկներից պայքարի ելավ  Մարտին Պողոսյանը /  79 կգ/:  Երկամարտի 338 կգ  /152 կգ +186 կգ / արդյունքով նա գրավեց երրորդ տեղը և պարգևատրվեց բրոնզե մեդալով:

Այնուամենայնիվ,  այդ քաշային կարգում երկամարտի  341 կգ /161կգ  + 180կգ /  արդյունքով ուժեղագույնի պատվին արժանացավ ռուսաստանցի հայորդի  Գևորգ Սերոբյանը:  << Արծաթը >> բաժին հասավ տանտերերից Բրիկեն Ցելյային ՝ 340 կգ / 153 կգ  + 187 կգ /:

Քառօրյա մրցումների արդյունքում ՀՀ հավաքականը առայժմ ունի չորս մեդալ ՝ երեք արծաթե և մեկ բրոնզե։

Այսօր ՝ ապրիլի 23-ին  Հայաստանից մրցահարթակ կելնեն երեք ծանրորդներ.  88 կգ քաշային  Ռաֆիկ Հարությունյանը և կանանցից ՝  77 կգ քաշայիններ  Աննա Ամրոյանն ու Ալինա Սուքիասյանը:  

 

 

Այլ նորություններ