ՈՒՆԵՆՔ ՀՈՒՍԱԼԻ ՀԱՎԱՔԱԿԱՆ

10:57 - 23 Ապր, 2026

Եվրոպայի հունահռոմեական ըմբշամարտի առաջնությունում իր նորամուտը  փոխչեմպիոնի կոչումով նշանավորեց Սուրեն Աղաջանյանը /  60 կգ /: Նա արժանի էր նաև չեմպիոնի պատվին, մանավանդ, որ  եզրափակիչում ՝ ոսկե մեդալի համար  Սերբիայից հանդես եկող աշխարհի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի փոխչեմպիոն  ռուսաստանցի Գեորգի Տիբիլովի հետ պայքարում, մեր ըմբիշը միավորներով  չպարտվեց՝ 2:2 : Պարզապես մրցակարգի համաձայն նախապատվությունը տրվեց մրցակցին:

Արժե ներկայացնել առաջնությունում Սուրենի  անցած << ոդիսականը >>: Նա որակավորման փուլում  4:1 հաշվով հաղթել էր իտալացի Տամասո Բոսին, քառորդ եզրափակիչում՝  8:0 հաշվով UWW-ի դրոշի ներքո հանդես եկող Սոներ Կոնունովին, կիսաեզրափակիչում  տուշեով ՝ աշխարհի  2024 թ.  չեմպիոն և  Եվրոպայի կրկնակի ոսկե դափնեկիր, ադրբեջանցի Նիհատ Մամադլիին:

Ընդհանուր հաշվարկով ՀՀ  հավաքականը իր հաշվեկշռում ունեցավ հինգ մեդալ՝ մեկական  ոսկե, արծաթե և  երեք բրոնզե։

Պատվո պատվանդանին կանգնեցին  Եվրոպայի արդեն հնգակի  չեմպիոն Մալխաս Ամոյանը (77 կգ), արծաթե մեդալակիր Սուրեն Աղաջանյանը (60 կգ), բրոնզե մեդալակիրներ Կարեն Ասլանյանը (63 կգ),  Սլավիկ Գալստյանը (67 կգ) և Գասպար Տերտերյանը (72 կգ):   

ՀՀ վաստակավոր մարզիչ Արմեն Բաբալարյանի գլխավորած հավաքականի բոլոր ըմբիշները մարտունակություն, դիմացկունություն և հաղթանակի հասնելու ձգտում դրսևորեցին: Դա գովելի է, մանավանդ որ ասածը լիովին վերաբերում է նաև թիմում իրենց նորամուտը մեդալով հաստատած երիտասարդները:  

Շնորհավորում ենք համակազմին և նրանից  առավել մեծ հաղթանակներ ենք ակնկալում:

 

Այլ նորություններ