
Հայտնի է դարձել Երևանում, առաջիկա ամռանը՝ հուլիսի 4 – 12 –ը անցկացվելիք FIBA U16 EuroBasket 2026 C Division- ի մրցաշարի խաղացանկը :
Երևանի սպորտի կառավարման կենտրոնի մարզապալատում կայանալիք մրցումներին մեր հավաքականը կհյուրընկալի Ջիբրալթարի, Մալթայի, Անդորրայի և Մոնակոյի թիմերին:
Հիշեցնենք, որ բասկետբոլի մեր պատանեկան թիմը նախորդ երկու տարիներին դարձել է Եվրոպայի C դիվիզիոնի բրոնզե մեդալակիր։