ԱՆՎԱՆԻ ՎԱՐՊԵՏԻ ՀՈՒՇԱՄՐՑԱՇԱՐՈՒՄ

12:37 - 18 Մայ, 2026

Լիտվայի Կաունաս քաղաքում անցկացվեց ԽՍՀՄ բռնցքամարտի անվանի վարպետ, գերծանրքաշային   Ալգիրդաս Շոցիկասի միջազգային ավանդական հուշամրցաշարը:  

Կաշվե ձեռնոցի կաունասցի այդ վարպետը հրաշալի գիտեր Հայաստանը և հայ մարզիկներին: Նրա հիմնական մրցակիցներից մեկը եղել է  թբիլիսցի մեր հայրենակից Անդրո Նավասարդյանը:

Գործուն սպորտին հրաժեշտ տալուց հետո Շոցիկասը մարզել է իր հայրենակացներին, ղեկավարել է  Լիտվայի հավաքականը, որին բազմիցս ուղեկցել է Ծաղկաձոր՝ ուսումնամարզական հավաքների:

Անդրադառնալով կաունասյան  ստուգատեսին, ասենք, որ 13 երկրների ներկայացուցիչների թվում են եղել նաև Հայաստանի պատվիրակները: Նրանցից՝ Ռուսլան Ասլիկյանը / 55 կգ /, Արթուր Մկրտչյանը / 65 կգ /  և Դավիթ Սիմոնյանը / 90 կգ / արժանացել են  հաղթողի կոչմանը: Վերջինը ճանաչվել է նաև  մրցաշարի լավագույն բռնցքամարտիկ:

Այլ նորություններ