ՏՐՎԵՑ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ՄԵԿՆԱՐԿԸ

15:17 - 20 Մայ, 2026

Գերմանիայի Ֆրանկֆուրտ քաղաքում    այսօր մեկնարկեց  Եվրոպայի կարատեի  61 – րդ առաջնությունը։ Մրցումներին հայտավորված են 50 երկրների ավելի քան 600 մարզիկ – մարզուհիներ:  Նրանց թվում են Հայաստանի պատվիրակները:

Մեր թիմից կումիտե և կատա մրցաձևերում հանդես կգան կանանց պայքարի միակ  մասնակից Լենա Գյուլումյանը / 68 կգ /, տղամարդկանցից՝ Ավետիք Ղազարյանը / 60 կգ / Յուրա Զալյանը / 67 կգ /, Սուրեն Հարությունյանը / 75 կգ /, Գոռ Ներսիսյանը / 84 կգ /, Սուրեն Քոսակյանը / +84 կգ / և Միխայիլ Մխիթարյանը / կատա /:

Հավաքականի հետ  մրցավայր են մեկնել նաև ֆեդերացիայի նախագահ Վազգեն Հարությունյանը, փոխնախագահ Սերյոժա Սարգսյանը, ՀՀ հավաքականի գլխավոր մարզիչ Սերյոժա Մակարյանը, երկրորդ մարզիչ՝ Գարուշ Սարիբեկյանը,  մրցավարներ Արտյոմ Վասիլյանը և Էդգար Մինասյանը:

Մրցաշարը եզրագիծը կհատի մայիսի 24 –ին:

 

Այլ նորություններ