ՈՒԹ ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐ

10:17 - 25 Մայ, 2026

Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում անցկացվել է մինչև 20 տարեկանների  ազատ ըմբշամարտի  միջազգային մրցաշար:

ՀՀ թիմի տասը ըմբիշներից ութը  դարձավ մրցանակակիր.  երեքական  ոսկե, արծաթե և երկու բրոնզե։

Հաղթողի կոչումը նվաճեցին Սաշա Պետրոսյանը / 57 կգ /, Գագիկ Ղազարյանը / 61 կգ /  և Հենրիկ Հայկյանը / 120 կգ /: Արեն Հայրապետյանը / 65 կգ /, Ռազմիկ Եփրեմյանը 68 կգ /,  Հակոբ Հակոբյանը / 97 կգ / գրավեցին երկրորդ , իսկ Վլադիմիր Ազարյանը / 74 կգ / և Նարեկ Նիկողոսյանը / 79 կգ /՝  երրորդ տեղը:   

Այլ նորություններ