
Հայաստանի ֆուտբոլի Պրեմիեր լիգայի չեմպիոնի կոչումը, մրցաշարի ավարտից մեկ տուր առաջ, նվաճեց Երևանի «Արարատ-Արմենիան»: Դա ակումբի երրորդ հաղթանակն է ՀՀ առաջնության պատմությունում: Խաղացողներն իրենց չեմպիոնությունը նշեցին «Փյունիկ» - «Նոա» խաղում գրանցված ոչ-ոքիից / 0 : 0 / հետո։
Մրցաշարային աղյուսակում նորընծա չեմպիոնն ունի 57, «Նոան»՝ 53, իսկ «Փյունիկը»՝ 52 միավոր:
Նշենք, որ «Արարատ-Արմենիան» ապահովեց իր մասնակցությունը Եվրոպայի չեմպիոնների լիգայի որակավորման փուլում
Պրեմիեր լիգայի վերջին տուրի հանդիպումները նախատեսված են մայիսի 26 - 27-ին։