ՄՐՑԱԿՑԻՆ ԾՆԿԻ ԲԵՐԵՑ ՉՈՐ ՀԱՇՎՈՎ

11:27 - 25 Մայ, 2026

Բուլղարիայի Սամոկով քաղաքում անցկացվեց Եվրոպայի  մինչև 15 տարեկանների ազատ  ըմբշամարտի  առաջնությունը։

Հայաստանի հավաքականը մրցաշարին ներկայացավ  տասը   ըմբիշով և նվաճեց երեք մեդալ՝ մեկ ոսկե և երկու բրոնզե։

Առավել հաջող հանդես եկավ Շահեն Մարտիրոսյանը /  68 կգ/: Մեր  ըմբիշը  եզրափակիչում չոր՝  10 : 0 հաշվով  ծնկի բերեց թուրք Սարուխան Կարաօղլուին  և դարձավ հաղթող:

Տիգրան Աղաջանյանը  / 41 կգ / և Ատոմ Եսայանը / 57 կգ / բավարարվեցին բրոնզե պարգևով:  

Հայաստանի  ըմբիշները թիմային հաշվարկում 99 միավորով  զբաղեցրին  չորրորդ տեղը:

 

Այլ նորություններ