ԳՈՌ ՍԱՀԱԿՅԱՆԸ ՝ ՓՈԽՉԵՄՊԻՈՆ

11:07 - 17 Ապր, 2025

Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում անցկացվող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում  երբ արծաթե մեդալակիր դարձավ վեդեցի  21 –ամյա Գոռ Սահակյանը / 73 կգ /,  անմիջապես հեռաձայնեցինք նրա  անձնական մարզիչ Պողոս Պողոսյանին:

Շնորհավորանքն ընդունելուց հետո, բազմափորձ մասնագետն ասաց, որ 15 տարեկանից սկսած, արտագնա բոլոր մրցումներից Գոռը  տուն է վերադարձել մեդալով: Հրաշալի երիտասարդ է, ֆիզկուլտուրային մայր բուհի չորրորդ կուրսի ուսանող: Հավատում է, որ  իր սանը հաջողություններով դեռ երկար կուրախացնի մեր մարզասերին:

Փոխչեմպիոնի կոչումը հեշտությամբ չտրվեց հայ  ծանրորդին: Հատկապես գերմանացի և թուրք մրցակիցները  հարուստ մրցափորձ և նվաճումներ ունեին:  Տարիքով էլ մեծ էին Գոռից: Թեժ պայքար ծավալվեց ու մարտունակության շնորհիվ մեր պատվիրակը մեդալի համար  անզիջում  <<  կռիվ տվեց >>:

Պոկում վարժությունում հայորդին սանձեց  153 կգ, հրեց 185 կգ  ու երկամարտի 338 կգ արդյունքով դարձավ Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր:

Այսօր` ապրիլի 17-ին,  ծանրահարթակ կելնի գյումրեցի 81 կգ քաշային Ռաֆիկ Հարությունյանը: Նրա ելույթին կարելի է հետևել  Երևանի ժամանակով 20:00-ից:

Այլ նորություններ