ՇՎԵՅՑԱՐԱԿԱՆ ՄՐՑԱԿԱՐԳՈՎ

11:47 - 26 Մայ, 2026

Բաթումիում  երեկ մեկնարկեց Եվրոպայի կանանց շախմատի առաջնությունը: Մրցաշարը  կավարտվի  հունիսի 6-ին։

Մրցումներում հայտավորված է 32 երկրի 166 շախմատիստ: Մրցակարգը շվեյցարական է և մրցանակակիրները կորոշվեն 11 փուլի արդյունքում:  

Մրցանակային հիմնադրամը 60 հազար եվրո է, իսկ 10 լավագույնները  իրավունք կստանան  մասնակցել աշխարհի գավաթի խաղարկությանը։

Մեր երկրից հայտավորված են  16 շախմատսիտուհիներ՝  Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը, Մարիամ Մկրտչյանը, Աննա Խաչատրյանը, Անահիտ Մկրտչյանը, Սոնա Կրկյաշարյանը, Նվարդ Հայրապետյանը, Անի Ավետիսյանը, Պոլինա Կոբակը, Անահիտ Մուրադյանը եւ Անի Նահապետյանը։

Առաջին տուրում իրենց հաշվին  հաղթանակ գրանցեցին  Մարիամ Մկրտչյանը, Լիլիթ Մկրտչյանը, Պոլինա Կոբակը, Նվարդ Հայրապետյանը, կեսական միավոր վաստակեցին Էլինա Դանիելյանը, Սոնա Կրկյաշարյանը, Անի Ավետիսյանը և Աննա Խաչատրյանը:  

Այլ նորություններ