
Կայացել են «Պրո Լիգա 2025-2026» կանանց վոլեյբոլի առաջնության եզրափակիչ փուլի վերջին հանդիպումները: Գրանցվել են հետևյալ արդյունքները. ԲՊՀ-Աջափնյակ 3:2, ԽՄՕՄՄ-ՖԻՄԱ 3:1:
Ճիշտ է, Աջափնյակը վերջին խաղում պարտվել է , բայց նախորդ փուլերում վաստակած միավորների շնորհիվ (11 միավոր) գրավել է լիգայում երրորդ տեղը:
Արժե նշել, որ եզրափակիչ խաղում է որոշվել չեմպիոնը: ԽՄՕՄՄ –ը դիտարժան պայքարում առավելության է հասել ՖԻՄԱ –ի նկատմամբ և նվաճել հաղթողի կոչումը: