ԽՈՇՈՐ ՀԱՇՎՈՎ ՀԱՂԹԱՆԱԿ ԵՎ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆ

11:17 - 18 Հուլ, 2025

Խոշոր ՝ 5 : 0 հաշվով Երևանում Սան Մարինոյի «Տրե Ֆիորիին» ջախջախեց  «Փյունիկը»: Դա Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի պատասխան խաղն էր

Հիշեցնենք, որ Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմը  առաջին խաղում  պարտվել էր մրցակցին ՝ 0 : 1:

«Փյունիկը» երկրորդ փուլում կմրցի Հունգարիայի «Դյորի» հետ:  Առաջին հանդիպումը կկայանա Երևանում՝ հուլիսի 24-ին, իսկ պատասխանը՝  հուլիսի 31-ին։

Նույն՝ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի պատասխան խաղում Երեւանի «Ուրարտուն» Հունգարիայում մրցեց Բելառուսի  «Նեմանի» հետ։ Մեր թիմի հաշվին գրանցվեց պարտություն՝ 0 : 4 հաշվով: 

Նշենք, որ Երեւանում «Ուրարտուն» նույն մրցակցին պարտվել էր 1:2 հաշվով։ «Ուրարտուն» դուրս մնաց պայքարից:

 

Այլ նորություններ