ԴԵՊԻ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՉՈՐՐՈՐԴ ԽԱՂԵՐԸ

11:27 - 16 Հուն, 2026

Հունգարիայում ավարտվել է Եվրոպայի օլիմպիական կոմիտեի 55-րդ համաժողովը:  

Օրակարգի գլխավոր հարցերից է եղել Ստամբուլում 2027թ. անցկացվելիք Եվրոպական չորրորդ խաղերը:

Միջոցառման կազմկոմիտեն համապարփակ զեկույց է  ներկայացրել նախապատրաստական աշխատանքների վերաբերյալ:

Ներկաները մանրամասն ծանոթացել են  մրցումների  ու մրցավայրերի ծրագրերին, որոնք  Եվրոպական խաղերի պատմության մեջ  ամենաշատ օլիմպիական որակավորման տեղերը կհատկացնեն:

ԵՕԿ նախագահ  Սպիրոս Կապրալոսը ընդգծել է առաջիկա միջոցառման աշխարհաքաղաքական և մարզական կարևորությունը: Նա վերահաստատել է   կառույցի հանձնառությունը, այն է՝  ապահովել մարզիկների մասնակցությունը և  սպորտը  չքաղաքականացնելը:

Համաժողովի պատվիրակները նաև  տեղեկացել  են 2027թ.  նախատեսված Եվրոպայի  երիտասարդական  երկու օլիմպիական փառատոների՝  Ռումինիայի Բրաշով քաղաքում կայանալիք ձմեռային և Իտալիայի Լիգնանո - Սաբիադորում  անցկացվելիք  ամառային  միջոցառումների մասին:

Ճեպազրույցներով անդրադարձել են  Եվրոպայի փոքր պետությունների մասնակցությամբ <<  Մոնակո -  2027 >> խաղերի աշխատանքներին:

Մասնակիցները տեսանյութի միջոցով  ծանոթացել են նաև << Լոս Անջելես -  2028 >> -ի կազմկոմիտեի նախապատրաստական ծրագրերին:  

ԵՕԿ –ի հաջորդ ՝  56-րդ  համաժողովը կգումարվի 2027թ. հունիսի 15-ին,  Թուրքիայի  Ստամբուլում՝  Եվրոպական չորրորդ խաղերի նախօրյակին: 

Այլ նորություններ