ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ՌԵԿՈՐԴ . . . ՏՈՄՍԵՐԻ ՎԱՃԱՌՔՈՒՄ

11:37 - 17 Հուն, 2026

Լոս Անջելեսում 2028թ. կայանալիք 34 –րդ  ամառային օլիմպիական  խաղերի  տոմսերի վաճառքի երկրորդ փուլը կմեկնարկի   օգոստոսի 10-ին։

Մարզահանդեսի կազմկոմիտեն հայտարարել է, որ վաճառքը կներառի օլիմպիական բոլոր մարզաձևերը:

Անհատական տոմսերի գները սկսվում են  28 դոլարից։ Նշած  գնով  նախատեսված մեկ միլիոն տոմսերից մոտ 500,000-ը արդեն իրացվել է  նախնական վաճառքի ժամանակ: Այն  հասանելի է եղել  միայն Հարավային Կալիֆոռնիայի և Օկլահոմա Սիթիի բնակիչներին, որոնք ականատես կլինեն  սոֆթբոլի և կանոէ սլալոմի մրցումներին։  

LA28-ը  85 երկրներում  արդեն վաճառել է 4 միլիոն տոմս, ինչը  ռեկորդ է։ Այնուամենայնիվ, շատ երկրպագուներ դժգոհություն են հայտնել բարձր գներից, յուրաքանչյուր տոմսի համար կիրառվող 24 տոկոս սպասարկման վճարից և որոշ բարձր պահանջարկ ունեցող միջոցառումների տոմսերի սահմանափակ հասանելիությունից։

<< Լոս Անջելես 2028 >>  կազմկոմիտեի գործադիր տնօրեն Ռեյնոլդ Հուվերն ասել է, որ արդեն սահմանել են  վաճառքի օլիմպիական ռեկորդներ:  

Կազմկոմիտեն ակնկալում է տոմսերի գործարքից  ստանալ 2.5 միլիարդ դոլարի եկամուտ:  Բացի այդ, նախատեսվում է ստանալ ևս 2.5 միլիարդ դոլարի հովանավորչական եկամուտ, քանզի  ստորագրվել են  երկու միլիարդ դոլարի ներքին գործընկերային պայմանագրեր:

Այլ նորություններ