ԵՐԿՐՈՐԴ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆԸ

11:07 - 18 Հուն, 2026

Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրում ընթացող Դևիսի գավաթի խաղարկության  Եվրոպական գոտու չորրորդ խմբի մրցաշարում Հայաստանի թենիսի տղամարդկանց  հավաքականը երկրորդ հաղթանակը տոնեց:  

Մեր թիմը  2:1 հաշվով առավելության հասավ Սան Մարինոյի մարզիկների նկատմամբ:

Տանտերերից   միավոր վաստակեց Դավիթ Պողոսյանը, որը վստահորեն պարտության մատնեց  Լեոնարդո Բարտոլետտիին՝  6:4, 6:1, իսկ Ավետիք Ղազարյանը վնասվածքի պատճառով չկարողացավ շարունակել հանդիպումը  Ֆիլիպո Տոմմեզանիի հետ և պարտություն կրեց /4:6, 6:2, 0:0 /:

ՀՀ հավաքականը հաջողության հասավ զուգախաղերում: Սամվել Աղայան և Միքայել Ավանեսյան երկյակը  6:4, 6:3 հաշվով  հաղթեց Ֆիլիպո Տոմմեզանի / Ումբերտո Վանուչչի զույգին  և հասավ ընդհանուր հաղթանակի:

Հաջորդ հանդիպումը մեր թենիսիստները  կանցկացնեն այսօր՝ հունիսի 18-ին Իսլանդիայի  ներկայացուցիչների հետ:

Երկու տուրից հետո երկուական հաղթանակ են գրանցել Իսլանդիայի, Մալթայի և Հայաստանի հավաքականները:

 

Այլ նորություններ