ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԸ ԳՈՀ ՄՆԱՑԻՆ

10:47 - 17 Հոկ, 2022

Երևանում ավարտվեց սամբոյի պատանիների և երիտասարդների աշխարհի առաջնությունը: Հայաստանի ներկայացուցիչներից լավագույնը պատանի  Ռոբերտ Սիմոնյանն էր   / 53 կգ /: Նա հաղթեց իր բոլոր մրցակիցներին, գրավեց առաջին տեղը և արժանիորեն կանգնեց պատվո պատվանդանի վերին աստիճանին:

Մեդալների ընդհանուր  հաշվարկով առաջին քառյակում տեղ գտան հաջորդաբար Ռուսաստանի՝  51 մեդալ  / 39 ոսկե +7 արծաթե  + 5 բրոնզե  մեդալ  /,  Ղազախաստանի ՝ 42 /  5+ 13 + 24 /, Հայաստանի ՝ 20 / 1 + 2+ 17 / Ուզբեկստանի ՝ 17 / 3+ 7 + 7 / հավաքականները:

Մասնակիցները  զրույցներում  բարձր  գնահատեցին   մրցաշարի կազմակերպիչների  աշխատանքը: Անհրաժեշտ ամեն  բան արված էր  հյուրերին  հավուր պատշաճի  դիմավորելու,  մրցումներին  առնչվող  հարցերը  լուծելու  համար:

Պատվիրակությունները գոհ մնացին  ջերմ ընդունելությունից   ու տպավորված հրաժեշտ տվեցին  մեր երկրին:

Այլ նորություններ