ՍԿՍՎՈՒՄ Է ԿԱՄԱՎՈՐԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԳՐՈՒՄԸ

15:17 - 18 Հուն, 2026

Լոս Անջելեսի 2028թ. ամառային օլիմպիական խաղերի կազմկոմիտեն հայտարարել է կամավորական ծրագրի դիմումների ընդունման մասին:

Գրանցումը կսկսվի 2026թ. հուլիսի 14-ին՝  մարզահանդեսի բացման արարողությունից ուղիղ երկու տարի առաջ։

Պաշտոնական տեղեկատվության համաձայն կամավորականների խումբը  կազմված կլինի ավելի քան  60,000 մարդուց: Նրանք կներգրավվեն ինչպես օլիմպիական, այնպես էլ՝ պարալիմպիկ խաղերի ժամանակ:

Կամավորականները կկատարեն բազմազան  առաջադրանքներ. պատվիրակությունների դիմավորում, ուղեկցումը մարզիկներին և հյուրերին, աջակցություն  հանդիսականներին,  լեզվական թարգմանություն և այլն։

Կամավորականների  պաշտոնների մեծ մասը հասանելի կլինի  Լոս Անջելեսի տարածաշրջանում: Այնուամենայնիվ, հավաքագրումը բաց կլինի նաև ԱՄՆ այլ քաղաքներում գտնվող մարզավայրերում, որոնք հյուրընկալելու են անհատական մրցումները։

Նախապատրաստական գործընթացի շնորհիվ թեկնածուները կհարստացնեն իրենց գիտելիքները, կծանոթանան խոշոր մարզական միջոցառումների կազմակերպական աշխատանքներին և կդառնան օլիմպիական շարժման մասնակիցներ:  

Թեկնածուները խաղերի մեկնարկի պահին պետք է լինեն առնվազն 18 տարեկան  և տիրապետեն անգլերենին։ Յուրաքանչյուր կամավորական պարտավոր կլինի աշխատել առնվազն տասը հերթափոխով՝ մոտավորապես ութ ժամ տևողությամբ:

Լոս Անջելեսի օլիմպիական խաղերը կանցկացվեն 2028թ.  հուլիսի 14-30-ը, իսկ պարալիմպիկը՝ օգոստոսի 15-27-ը։

 

Այլ նորություններ