
Եվրոբասկետ 2029-ի նախընտրական փուլի շրջանակում Հայաստանի տղամարդկանց ազգային հավաքականը արտագնա խաղում 103:116 հաշվով Օսլոյում զիջեց տանտերերին:
Հայաստանցիներից ամենաարդյունավետ խաղացողը Դանիել Կիրակոսյանն էր, ով վաստակեց 21 միավոր, կատարեց չորս ռեբաունդ և յոթ արդյունավետ փոխանցում։
ՀՀ բասկետբոլիստները կշարունակեն ելույթները Եվրոբասկետ 2029-ի նախընտրական երրորդ փուլում, որը նախատեսված է 2027թ. օգոստոսին։ Այդ պարագայում առաջին և երկրորդ փուլերից դուրս մնացած հավաքականները կպայքարեն լրացուցիչ ուղեգրերի համար։