Չեխիայի մայրաքաղաք Պրահայում տեղի ֆուտբոլի հավաքականը երեկ մրցեց Հայաստանի ընտրանու հետ: Մրցամարտը բնույթով ընկերական էր:
Միանգամից նշենք, որ հաղթեցին տանտերերը ՝ 2 : 1:
Հետխաղյա մամուլի ասուլիսում մեր թիմի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովն ասաց, որ իր խաղացողներից գոհ է, իսկ հաշվից ՝ դժգոհ:
Հաջորդ ընկերական խաղը մեր ֆուտբոլիստները կանցկացնեն հունիսի 4-ին` Սլովենիայում տեղի հավաքականի հետ: