ԵՐԵՎԱՆԸ՝ ՀԻՆ ԱՇԽԱՐՀԱՄԱՍԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՆՇԱՆԱՌՈՒՆԵՐԻ ՄՐՑԱՎԱՅՐ

11:37 - 26 Փետ, 2026

Վաղը ՝ փետրվարի 27-ին, ժամը 19 . 00 –ին,  Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կսկսվի Եվրոպայի հրաձգության առաջնության բացման արարողությունը:

Կրակագիծ կելնեն 40 երկրների շուրջ 600 մարզիկ – մարզուհիներ:  

Տանտերերի թիմում ընդգրկված են 26 նշանառուներ: Նրանք են՝ հրացանակիրներ  Հրաչիկ Բաբայանը, Արտյոմ Գրիգորյանը, Միհրան Գաբրիելյանը, ատրճանակավարներ Էլմիրա Կարապետյանը, Բենիկ Խլղաթյանը, Զավեն Իգիթյանն ու Գեւորգ Մելքոնյանը։

Վազող թիրախ մրցաձևում հանդես  կգան Հովհաննես Մարգարյանը, Գոռ Խաչատրյանը, Հայկ Մինասյանը, Տիգրան Մանուկյանը, Լիլիթ Մկրտչյանը, Գոհար Հարությունյանը, Արուսյակ Գրիգորյանը, Մարի Ղազարյանը, Մարիամ Մկրտչյանը և  5-ական տղա ու աղջիկ՝ կմասնակցեն երիտասադրների պայքարին:  

Կխաղարկվի մեդալների 70 հավաքածու:  

ՀՀ  հրաձգության ֆեդերացիայի նախագահ Արթուր Հովհաննիսյանը և հավաքականի գլխավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանը զրույցներում նշում են, որ կազմկոմիտեն ամեն բան արել է միջոցառումը բարձր մակարդակով անցկացնելու ուղղությամբ:

Մարզական առումով նույնպես հաջողության հասնելու ակնկալիքներ կան: Նշանառու տանտերերը լավ մարզավիճակով կելնեն պայքարի և, ենթադրվում է, բարձր արդյունքներով կուրախացնեն մարզասերներին:

Առաջնությունը եզրագիծը կհատի մարտի հինգին:

 

Այլ նորություններ