Բասկետբոլի Հայաստանի երիտասարդական հավաքականը զիջեց Իրանի թիմին

22:55 - 24 Հուն, 2016

Բասկետբոլի Հայաստանի երիտասարդական հավաքականն ընկերական խաղում զիջեց Իրանի Իսլամանական Հանրապետության թիմին:

Երևանում ուսումնամարզական հավաք անցկացնող Հայաստանի մինչև 20 տարեկանանների ընտրանին նախապատրաստվում է Եվրոպայի առաջնությանը: Հավաքի շրջանակներում Մ20 տարեկանների թիմը մրցեց Իրանի մեծահասակների թիմի հետ:  Առկա տարիքային տարբերությունով հանդերձ, երիտաասարդական հավաքականը բավականին ակտիվ էր, սակայն պարտվեց 59:80 հաշվով:

Մ20 տարեկանների Հայաստանի ընտրանին ևս մեկ ընկերական հանդիպում կանցկացնի հունիսի 25-ին: Այս անգամ երիտասարդական թիմը կմրցի Իրանի իրենց հասակակիցների հետ: 

Լուսանկարներն` այստեղ


ՀԱՕԿ լրատվության բաժին

Այլ նորություններ