ՕԺՏՎԱԾ ԽԱՂԱՑՈՂՆԵՐ ԿԱՆ

12:27 - 04 Մայ, 2023

Շարունակվում է մինչև 24 տարեկան բասկետբոլիստների մասնակցությամբ  Հայաստանի առաջնությունը: Ընթանում  են երկրորդ շրջանի հանդիպումները: Ավարտից հետո,  առաջին քառյակը, միջազգային կանոնակարգով, հանդես կգա <<  չորսի եզրափակիչում >>  / կիսաեզրափակիչ  փուլ / : Առաջատար երկու թիմերն այնուհետև  միմյանց հետ պայքարում կորոշեն հաղթողին, իսկ հաջորդ երկուսը ՝ երրորդ մրցանակակրին:  

Առաջնության գլխավոր մրցավար Դրաստամատ Մուրադյանը զրույցի ժամանակ ասաց, որ մրցաշարում աննշան տոկոս են կազմում 24 տարեկան տղաները, քանզի խաղացողների հիմնական մասը տարիքով ավելի փոքր է: Բայց փաստ է, որ օժտվածներ կան, որոնք կհամալրեն առաջիկայում մեկնարկելիք Հայաստանի բասկետբոլի Ա լիգայի առաջնության մասնակից թիմերը:

Ներկայացնում ենք  ՀՀ Մ24 տարեկանների առաջնության մրցաշարային աղյուսակը.

Այլ նորություններ