Բասկետբոլի մինչև 16 տարեկանների թիմը զիջեց Անդորրային

20:45 - 17 Հուլ, 2016

Բասկետբոլի Հայաստանի մինչև 16 տարեկանների ազգային թիմը պարտությամբ մեկնարկեց Եվրոպայի առաջնությունում:

Կիպրական Նիկոսիա քաղաքում մեկնարկած Եվրոպայի առաջնության C դիվիզիոնի առաջին խաղում Հայաստանի թիմը մրցում էր Անդորրայի թիմի հետ: Ազգային թիմը պարտվեց 71:48 հաշվով:

Մինչև 16 տարեկանների հավաքականը հաջորդ հանդիպումը կանցկանցի հուլիսի 18-ին, մրցելով Մոլդովայի թիմի հետ:

 

ՀԱՕԿ լրատվության բաժին 

Այլ նորություններ