Պեկինի օլիմպիական խաղերի կազմակերպիչները վստահություն են հայտնել, որ մրցումների ընթացքում, COVID-19 –ի առումով, իրենց կազմած ծրագրերը կարդարացնեն սպասելիքները: Ընդհանուր իրավիճակն արդեն վերահսկվում է:
Չինաստանի մի շարք բնակավայրերում, օմիկրոն շտամի հայտնաբերման պատճառով, կիրառվել են նոր սահմանափակումներ, ինչը մտահոգող է: Մտավախությունները մասամբ պայմանավորված են նրանով, որ վերջին շաբաթներին մի շարք հայտնի մարզիկների մոտ վիրուսի թեստը դրական է եղել: Այդ պատճառով նույնիսկ չեղարկվել են միջազգային կարևոր մարզական իրադարձություններ:
Կազմակերպիչները, ինչպես նաև առողջապահության համաշխարհային կազմակերպության մասնագետները, շարունակում են հուսադրել, որ ձմեռային օլիմպիական 24 –րդ խաղերը, որի մեկնարկին մնացել է 23 օր, կընթանա այնպես, ինչպես նախատեսված է: