Վարժության մեջ թերություններ կային. Հարություն Մերդինյան

00:00 - 15 Օգո, 2016

Մարմնամարզության` Հայաստանի հավաքականի անդամ Հարություն Մերդինյանի կարծիքով` Օլիմպիական խաղերի նժույգթափեր վարժության եզրափակչում թերություններ կային։

«Վարժության մեջ թերություններ կային, այդ իսկ պատճառով ցածր միավոր ստացա։ Եթե վարժության վերջին հատվածում պտույտը կատարեի, ապա 6.8 միավոր կստանայի։ Լարվածություն էի զգում, դա էր պատճառը, որ վերջին պտույտը չկատարեցի։ Բարդ վարժությունը չարեցի, քանի որ առողջական խնդիրներ ունեմ»,-ասաց Մերդինյանը։

Մարմնամարզիկ Հարություն Մերդինյանը նժույգթափերի եզրափակչում, հավաքելով 14.933 միավոր, զբաղեցրեց 7-րդ տեղը։

 

Ռիո դե Ժանեյրո, Բրազիլիա

Պաշտոնական գործընկեր`Ucom

ՀԱՕԿ լրատվության բաժին

Այլ նորություններ