LA - 28 խաղերի կազմկոմիտեն հայտնել է Archer Aviation-ի հետ գործընկերության մասին՝ օլիմպիական ամառային խաղերի ընթացքում << օդային տաքսի >> ծառայություն մատուցելու համար։
Երկրպագուները կարող են վայելել Լոս Անջելեսի երկինքը և այդկերպ խուսափել խցանումներից:
Օդային տաքսիների նորամուտը նախատեսված էր 2024թ. Փարիզի օլիմպիական խաղերում, սակայն, ավաղ, դա չի հավաստագրել Եվրոպայի օդային անվտանգության գործակալությունը:
Archer Aviation ընկերության հիմնադիր և գործադիր տնօրեն Ադամ Գոլդստեյնը հույս ունի համապատասխան կազմակերպությունից ստանալ հավաստագիր:
Թե որքան կարժենա ուղևորությունը, առայժմ հայտնի չէ: Ցանկացողները օդային տաքսի կկարողանան պատվիրել հատուկ հավելվածի միջոցով: Քննարկվում է նաև ջրային տաքսիների գործածումը: