Իտալիայի Կաորլե քաղաքում տեղի է ունեցել Եվրոպայի ազատ ըմբշամարտի պատանեկան առաջնությունը: Հայաստանի պատվիրակներից հինգը դարձել են մեդալակիր:
Առավել հաջող է հանդես եկել Էրիկ Պապիկյանը / 57 կգ / : Նա հաղթել է իր բոլոր մրցակիցներին և արժանացել է չեմպիոնի կոչմանը:
Եզրափակկիչ է մտել նաև Արթուր Մկրտչյանը / 75 կգ /: Ավաղ, վճռական գոտեմարտում Արթուրը պարտվել է ու բավարարվել է արծաթե մեդալով: Նրա թիմակիցներ Արեն Փիրուզյանը / 44 կգ /, Արեն Միրզոյանը / 52 կգ / և Համլետ Անտոնյանը / 62 կգ / գրավել են երրորդ տեղը ու կանգնել են պատվանդանի << բրոնզե >> աստիճանին:
Մեր տղաները երկրորդ պատվավոր տեղն են գրավել թիմային պայքարում:
Հավաքականին մրցավայր էր ուղեկցել վաստակավոր մարզիչ Արշակ Հայրապետյանը: