Արմեն Մկրտչյան. Հայաստանի առաջնությունից հետո պարզ կլինի հավաքականի կազմը

15:03 - 09 Փետ, 2017

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Արմեն Մկրտչյանը օրերս է Բելգիայից վերադարձել Հայաստան եւ սկսում է աշխատանքը նոր պաշտոնում: ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում նա նշեց, որ ուսումնասիրելու է առկա խնդիրներն ու կփորձի լրացնել բացթողումները.

«Առաջիկայում հետեւելու եմ Հայաստանի առաջնությանը: Պետք է ծանոթանալ մարզիկների եւ մարզիչերի հետ, տեսնել ինչ մարզավիճակում են եւ ինչ ներուժ ունեն: Առաջնությունից հետո կձեւավորվի մարզչական շտաբը եւ հավաքականը: Մարզչական կազմով կորոշենք, թե որ ըմբիշները կհրավիրվեն հավաքական եւ կպատրաստվեն Եվրոպայի առաջնությանը: Դեռեւս հստակ անուններ չկան:

Առաջնությունից հետո կկազմենք նաեւ տարվա պլանը` հավաքներ, միջազգային մրցաշարեր: Ունեմ ծրագրեր, որոնք հերթով կիրականացնենք: Կուսումնասիրենք առկա խնդիրներն ու կփորձենք լրացնել բացթողումները: Ամեն ինչ պետք է վերանայել»,-ասաց Արմեն Մկրտչյանը:

Այլ նորություններ