Հայաստանի հավաքականն առաջադիմել է 4 հորիզոնականով

10:31 - 10 Փետ, 2017

ՖԻՖԱ-ն հրապարակել է հավաքականների դասակարգման նոր աղյուսակը: Հայաստանի ազգային հավաքականն առաջադիմել է 4 տեղով եւ զբաղեցնում է 82–րդ հորիզոնականը:

 Դասակարգման աղյուսակը գլխավորում է Արգենտինայի հավաքականը, երկրորդը Բրազիլիան է, երրորդը` Գերմանիան: Լավագույն տասնյակում են համապատասխանաբար Չիլին, Բելգիան, Ֆրանսիան, Կոլումբիան, Պորտուգալիան, Ուրուգվայը եւ Իսպանիան:

 2018 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլում մեր ընտրանու մրցակիցները աղյուսակում ունեն հետեւյալ դասավորությունը. Լեհաստան (14-րդ տեղ), Ռումինիա (40), Դանիա (49), Չեռնոգորիա (64), Ղազախստան (96):

Այլ նորություններ