Դահուկավազքի Հայաստանի կանանց հավաքականը մեկնարկում է Զիֆիլդի մրցաշարում

15:51 - 03 Դեկ, 2015

Դահուկավազքի Հայաստանի կանանց հավաքականի երեք անդամները մեկնարկում են ավստրիական վարկանիշային մրցաշարում: Ավստրայի Զիֆիլդ քաղաքում մեկնարկող վարկանիշային մրցաշարում Հայաստանը կներկայացնեն՝ Կատյա Գալստյանը, Աննա Մխիթարյանը և Լիլիթ Տոնոյանը: Հավաքականի անդամները մրցաշարին մասնակցում են վարկանիշային միավորները լավացնելու նպատակով: Իսկ ահա Հայաստանի տղամարդկանց հավաքականի անդամները պետք է մասնակցեն Սկանդինավիայի գավաթի խաղարկությանը, որն անցկացվում է Ֆինլանդիայում:

ՀԱՕԿ լրատվության բաժին

Այլ նորություններ