Հայտնի է բասկետբոլի Մ16 տարեկան աղջիկների Երեւանի առաջնության հաղթողի անունը

18:30 - 10 Փետ, 2017

 Ավարտվեց բասկետբոլի 2001-2002 թթ. ծնված աղջիկների Երեւան քաղաքի առաջնությունը: Մրցաշարի հաղթող դարձավ ԽՄՕՄ մարզադպրոցի թիմը, երկրորդ տեղում «Նաիրի» մարզական ակումբն է, երրորդում` Արաբկիրի խաղային մարզաձեւերի դպրոցը:

Աղջիկների առաջնությանը մասնակցեց 4 թիմ:

Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի փոխնախագահ Վահագն Հարությունյանը նշեց, որ այս տարի թիմերի քանակը պակասել է:

«Աղջիկների տվյալ տարիքային խմբում խնդիրներ ունենք: Տարբեր պատճառներով թիմերի քանակը պակասել է: Կան մարզադպրոցներ, որոնք փակվել են: Այս առաջնության մակարդակը շատ ցածր է: Այս 4 թիմերը հանդես կգան նաեւ Հայաստանի առաջնությունում:

2001-2002 թթ. ծնված աղջիկների հավաքականը հուլիսին կմասնակցի Եվրոպայի առաջնությանը: Հավաքականում կլինի 12 բասկետբոլիստ, որից միայն 6-ն են Հայաստանից»,- ասաց Վահագն Հարությունյանը:

2001-2002 թթ. ծնված պատանիների Երեւանի առաջնությունը կմեկնարկի վաղը:

Այլ նորություններ