ԵՕԿ –Ի ԳՈՀԱՑՆՈՂ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆԸ

10:57 - 16 Սեպ, 2021

Իտալիայի ազգային օլիմպիական կոմիտեի շտաբ բնակարանում, Եվրոպայի օլիմպիական կոմիտեի նորընտիր նախագահ Սպիրոս Կապրալոսի ղեկավարությամբ, տեղի է ունեցել ԵՕԿ –ի գործկոմի նիստը:

EOC- ի նախագահ Սպիրոս Կապրալոսը ողջույնի խոսքում  ասել է,  որ տպավորված է եվրոպական ԱՕԿ - ների կատարած աշխատանքով: Նա բարձր է գնահատել եվրոպացի մարզիկների հաջողությունները Տոկիոյում և այդ հանգամանքը առնչվում է Եվրոպայի ամառային մարզական երկու խաղերի կայացման հետ: EOC- ն է  նախաձեռնել այդ խաղերը, որոնք արդեն դրական արդյունք են տվել աշխարհամասի երկրներում:

2023թ.  մայրցամաքի երրորդ մարզական  միջոցառումը  կանցկացվի Լեհաստանում, որի  նախապատրաստական աշխատանքները քննարկվել են նիստում:

Երրորդ խաղերի ծրագրում  ընդգրկված են   3 × 3 բասկետբոլը, նետաձգությունը, բադմինթոնը, լողափնյա  հանդբոլը, բռնցքամարտը, կանոէն, հեծանվավազքը, կարատեն, ժամանակակից հնգամարտը, մուաթայը, պադելը, գնդակային  հրաձգությունը,  ամառային դահուկացատկը, սպորտային լեռնագնացությունը, թաեքվոնդոն, տեքբոլը, տրիաթլոնը, սեղանի թենիսը,լողափնյա ֆուտբոլը և քիքբոքսինգը:

Որոշ  մարզաձևերում մասնակիցները   ձեռք կբերեն  << Փարիզ – 2024 >> - ի օլիմպիական ուղեգրեր:  

EOC- ի գլխավոր քարտուղար Ռաֆայել Պանյոցին ներկայացրել է Սլովակիայի  Շամորին քաղաքում, նոյեմբերի 25-26-ը նախատեսված Եվրոպայի օլիմպիական կոմիտեում կայանալիք  ծրագիրը: Կքննարկվեն թվային դարաշրջանում սպորտի զարգացման և ռազմավարական ու ֆինանսական հարցեր: 

Չի մոռացվել նաև   2011թ.ավիավաթարի զոհ դարձած Լեհաստանի ԱՕԿ –ի նախագահ   Պյոտր Նուրովսկին: Նրա հիշատակն են հավերժացնում  Եվրոպայի լավագույն երիտասարդ մարզիկների համար սահմանված մրցանակները:  

Հինգ հոգի  կստանա դրամական  վկայական, որը  կօգտագործվի միայն կրթական նպատակների համար:

Մինչև 2016 թվականը Եվրոպայի լավագույն երիտասարդ մարզիկն ընտրվում էր ամառային և ձմեռային մարզաձևերի ներկայացուցիչներից: Այնուհետև որոշվեց շնորհել երկու առանձին մրցանակ: 

Անցյալ տարի, կորոնավիրուսի համավարակի պատճառով, ամառային մարզաձևի  լավագույն երիտասարդ մարզիկը չի որոշվել:

 

 

 

Այլ նորություններ