Արթուր Ալեքսանյանն առաջինն է ըմբշամարտի համաշխարհային միության վարկանիշային աղյուսակում

10:35 - 11 Փետ, 2017

Ըմբշամարտի համաշխարհային միությունը (UWW) հրապարակել է հունահռոմեական ըմբշամարտի վարկանիշային նոր աղյուսակը:

Օլիմպիական խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանյանն առաջինն է 98 կգ քաշային կարգում:

66 կգ քաշային կարգում երկրորդը Օլիմպիական խաղերում արծաթե մեդալ ստացած Միհրան Հարությունյանն է: Նույն քաշային կարգում Կարեն Ասլանյանը 15-րդն է:

71 կգ քաշային կարգում Վարշամ Բորանյանը 8-րդ հորիզոնականում է:

75 կգ քաշային կարգում Արսեն Ջուլֆալակյանը 13-րդն է, իսկ Կարապետ Չալյանը` 14-րդը:

80 կգ քաշային կարգում 17-րդ տեղում Էդուարդ Սարգսյանն է:

85 կգ քաշային կարգում Մաքսիմ Մանուկյանը 14-րդն է:

Այլ նորություններ