Եռացատկորդ Լևոն Աղասյանը հաղթող ճանաչվեց Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ընթացող Բալկանյան երկրների ձմեռային առաջնությունում: ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում աթլետիկայի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Նարինե Շահբազյանը հայտնեց, որ կապանցի աթլետը 16 մ 39 սմ արդյունքով նվաճել է ոսկե մեդալ:
«8 մարզիկներ էին ներկայացնում մեր երկիրը Բելգրադում: Հիմա հայ աթլետները Սերբիայի մայրաքաղաքում ուսումնամարզական հավաքներ կանցկացնեն՝ պատրաստվելով Եվրոպայի առաջնությանը:
Բալկանյան երկրների առաջնությանը մասնակցած 8 մարզիկներից 5-ը կմասնակցեն կրկին Բելգադում կայանալիք մայրցամաքային առաջնությանը (մարտի 3-5)»,- ասաց Նարինե Շահբազյանը:
Լուսանկարը` Ռոբերտ Էմմիյանի անձնական արխիվից