Ազատ ոճի ըմբիշները պատրաստվում են միջազգային մրցաշարի

11:10 - 27 Փետ, 2017

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը փետրվարի 23-ից ուսումնամարզական հավաք է անցկացնում գլխավոր մարզիչ Արմեն Մկրտչյանի ղեկավարությամբ: Ծաղկաձորում հայ ըմբիշները պատրաստվում են առաջիկա միջազգային մրցաշարին եւ Եվրոպայի առաջնությանը:

Գլխավոր մարզիչը հավաքի հրավիրել է 30 մարզիկ: Նրանք հատուկ ֆիզպատրաստվածություն են անցնում եւ մարզվում գորգի վրա:

Հավաքը կտեւի մինչեւ մարտի 8-ը, իսկ հաջորդ օրը հավաքականը կմեկնի Թուրքիա` մասնակցելու միջազգային մրցաշարի: Թուրքիայում Հայաստանը ներկայացուցիչ կունենա բոլոր քաշային կարգերում: Մարզիչներն ընտրել են առաջին համարներին` Գարիկ Բարսեղյան (57 կգ), Վոլոդյա Ֆրանգուլյան (61 կգ), Նարեկ Սիրունյան (65 կգ), Վալտեր Մարգարյան (70 կգ), Գրիգոր Գրիգորյան եւ Վարուժան Կոջոյան (74 կգ), Վահե Թամրազյան (86 կգ), Շամիր Աթյան եւ Գեորգի Կետոեւ (97 կգ), Անդրանիկ Գալստյան (125) կգ:

Հավաքականի մարզչական շտաբում Արմեն Մկրտչյանի հետ աշխատում են Հաբեթնակ Կուրղինյանը եւ Էդգար Ենոքյանը: Նրանց օգնում է նաեւ Միհրան Ջաբուրյանը:

Լուսանկարները` այստեղ

Այլ նորություններ