Երեք մեդալ աշխարհի առաջնություններում

15:15 - 12 Նոյ, 2018

Բուխարեստում ավարտված սամբոյի աշխարհի առաջնությունում  մեր պատվիրակները նվաճեցին մեկական արծաթե և բրոնզե մեդալ: Ինչպես հայտնի է, փոխչեմպիոնի պատվին արժանացավ Եվրոպայի քառակի ոսկե մեդալակիր, աշխարհի 2017թ. ոսկե դափնեկիր,վանաձորցի   Տիգրան Կիրակոսյանը / 52 կգ /:Նրա համաքաղաքացի,աշխարհի հնգակի չեմպիոն Գագիկ Ղազարյանի որդին`  Արսեն Ղազարյանը / 74 կգ /  դարձավ բրոնզե մեդալակիր:Նա, ի դեպ,  երրորդն է ճանաչվել  նաև Եվրոպայի այս տարվա առաջնությունում:

Զուգահեռաբար անցկացվեց նաև մարտական սամբոյի առաջնությունը: Գյումրեցի  Գրիգոր Մխիթարյանը / 52 կգ / արժանացավ արծաթե մեդալի:

 

ՀԱՕԿ լրատվական բաժին

Այլ նորություններ