Սոնա Պողոսյան. Պայքարելու եմ չեմպիոնական տիտղոսի համար

14:10 - 10 Ապր, 2017

Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Սոնա Պողոսյանը «Զվարթնոց» օդանավակայանում ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում հայտնեց, որ չի պատրաստվում բավարարվել ձեռք բերածով եւ կպայքարի չեմպիոնական տիտղոսի համար.

«Մեծահասակների մակարդակում սա իմ առաջին մեդալն է: Հիմա արդեն կձգտեմ Եվրոպայի առաջնությունում հաղթելուն: Մինչեւ վերջին պահը մտածում էի՝ չորրորդը կլինեմ: Բայց պայքարի ընթացքում մարզիչս` Արման Ղազարյանն ասաց, որ անպայման մեդալ լինելու է:

Ռուս ծանրորդի անհաջող մոտեցումից հետո ես հրումում փոքր արծաթ ապահովեցի, իսկ երբ ուկրաինացին ձախողվեց, անհնարինը հնարավոր դարձավ:

Սա մեծահասակների մեջ իմ երրորդ մեկնարկն էր: Մինչ այդ մասնակցել եմ աշխարհի առաջնությանը եւ Ռիոյի օլիմպիական խաղերին: Արդեն վստահություն եմ ձեռք բերել ուժերիս նկատմամբ: Մեդալս նվիրում եմ տասնամյա եղբորս` Հակոբին, որը եւս ծանրամարտով է զբաղվում»,- ասաց Սոնա Պողոսյանը:

Այլ նորություններ