Հայ շախմատիստուհիները Եվրոպայի անհատական առաջնության երկրորդ տուրում

10:13 - 13 Ապր, 2017

Ապրիլի 12-ին Ռիգայում խաղացվեց շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնության երկրորդ տուրը (144 մասնակից, 11 տուր):

Հայաստանը ներկայացնում են ազգային հավաքականի անդամներ Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը, Լիլիթ Գալոյանը եւ Մարիա Գեւորգյանը:

Երկրորդ տուրում Դանիելյանն ու Գեւորգյանը հաղթանակ տարան, իսկ Մկրտչյանը եւ Գալոյանը ոչ-ոքի խաղացին: Դանիելյանը եւ Գալոյանը 1.5-ական միավորով զբաղեցնում են, համապատասխանաբար, 38-րդ եւ 46-րդ, Մկրտչյանն ու Գեւորգյանը 1-ական միավորով` 73-րդ եւ 76-րդ տեղը:

Առաջնության արդյունքներով 14 լավագույն շախմատիստուհիները կանանց աշխարհի անհատական առաջնության ուղեգրեր կստանան:

 

 

Լուսանկարը` մրցաշարի պաշտոնական կայքի

Այլ նորություններ