Հայաստանի ձյուդոյի հավաքականները այսօր կավարտեն ՌԴ Վլադիկավկազ քաղաքում կազամակերպված միջազգային ուսումնամարզական հավաքը:
Երիտասարդական հավաքականի ավագ մարզիչ Դավիթ Խաչատրյանը թիմը կուղեկցի Լիտվայի Կաունաս քաղաք: Այնտեղ մայիսի 23 –ին կմեկնարկի Եվրոպայի գավաթի խաղարկության փուլը: Մարզիչը տատամի կուղեկցի Վահե Աղասյանին, Գոռ Սաֆարյանին / երկուսն էլ ՝ 60 կգ /, Լյովա Սրապյանին / 66 կգ / և Գոռ Կարապետյանին / 100 կգ /:
Մեծահասակների հավաքականը, մարզիչ Սուրեն Ամիրխանյանի գլխավորությամբ, կմասնակցի ՌԴ Խաբարովսկում մայիսի 23-26-ը կայանալիք << Judo Russian Tour >> միջազգային մրցաշարին։
Մեր երկիրը կներկայացնեն Մարտին Բադալյանը / 60 կգ /, Դավիթ Աղասյանը, Գոռ Բաբայանը / երկուսն էլ՝ 66 կգ /,Արտակ Թորոսյանը / 73 կգ / և կանանց մրցաշարի մասնակից Սյուզաննա Մանուկյանը / 63 կգ /: